Ալիևի տեսանյութերն Արցախի տարածքներից հիշեցնում են ֆաշիստների պրոպագանդան Բելոռուսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Նախընտրական շրջանում Ադրբեջանն իր հայրենակիցների միջոցով ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում։ Պատճառը Միլոնովի դիրքորոշումն է Արցախի հարցում։

Միլոնովը կարծում է, որ Արցախը ոչ մի պարագայում չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է Բաքվի քաղցր ելույթներին, թե հայերը կարող են ապրել Ադրբեջանի կազմում, որի մասին նաև տեսագրություններ կան, ռուս պատգամավորը կոշտ արձագանք է տվել․ «Ալիևի էժանագին տեսաուղերձներն Արցախի տարածքներից հիշեցնում են ֆաշիստների քարոզչությունը Բելառուսում»։  

Սերոբ Օհանյանի՝ «Позиция» հաղորդման շրջանակում Միլոնովը կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն, Հայաստանը և Իրանը պետք է միավորվեն՝ ընդդեմ տարածաշրջանում Թուրքիայի զավթողականության, և Իրան-Հայաստան-Ռուսաստան երթուղով կոմունիկացիաների անցկացումը հենց այն նախագիծն է, որը պետք է անմիջապես իրագործվի։

Մանրամասները՝ տեսանյութում։