Արցախցիներին պատվաստելու համար ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը. «ՏԱՍՍ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

պատվաստանյութ

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստելու համար: 

«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և հավելել, որ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ՌԴ մարզերում բնակչության շահագրգիռ խմբերի համար՝ կամավորության սկզբունքով, սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: 
Քաղաքացիներն անվճար գրանցվել «Սպուտնիկ V» կամ «Էպիվակորոնա» պատվաստանյութերից մեկը ստանալու համար:

--00—ԼՄ