Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստվածությունը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

․

N զորամիավորումում հոկտեմբերի 1-ին տեղազննման աշխատանքներով ամփոփվել են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, զորքերի տեղաբաշխման կարգը, տրվել են համապատասխան հրահանգներ։

Ըստ աղբյուրի, վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստվածությունն ու գիտելիքները։

--00--ԱՀ