Ադրբեջանում ստեղծվել է թուրքական բանակի հրամանատարության ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

զորք

Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ը։ Խմբի կազմում չորս թուրք գեներալ են ուղարկվել Ադրբեջան։ Խումբը գլխավորում է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը:

--00—ԼՄ