ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ԱՄՆ առաջարկ

ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկների ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նախատեսում են նաև պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Մասնավորապես, 579-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ՞։

586-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերը, և թե այն արդյոք չի՞ խախտել ԱՄՆ-ի զենքի արտահանման վերահսկման օրենքը։ Ուսումնասիրության արդյունքները պետք է ներկայացվեն զեկույցով, և դրանով պայմանավորված՝ «Բայրաքթարների» դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

52-րդ նախագծով պահանջվում է կասեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը, 122-րդով՝ կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության նախագծերից մի քանիսը։

90-րդ նախագծով պահանջվում է դադարեցնել Ադրբեջանի անվտանգության ոլորտի աջակցության համար նախատեսված ֆինանսավորումը, 560-րդ նախագծով պահանջվում է հարկադրել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին, 408-րդով՝ զեկույց կազմել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ։

--00--ԱԹ

Տեսանյութեր