Հրդեհ՝ Սպիտակի «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում. 3 մարտական հաշվարկ է ժամանել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

նկար

Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գործող մանկապարտեզի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։  Հրշեջները մարել են «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում առաջացած հրդեհը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մանկապատանեկան կենտրոնը նյութական լուրջ վնասներ է կրել։  Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, Լոռու մարզային փրկարարական վարչությունում պարզվում է։  

նկար

--00—ԼՄ