Սպիտակ քաղաքում այրվում է մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ԱԻՆ հրդեհ

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

--00--ԱԹ