Կոմիտասի պողոտայում «Toyota Camry»-ն հրդեհվել է, կրակը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

աին

Հունիսի 8-ին՝ ժամը 06:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։19-ին, մարվել՝ 07։26-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

--0--Մ