Նիկոլ Փաշինյանը Գյումրիից հետո այցելել է Շիրակամուտ, Սպիտակ ու Վանաձոր. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ եւ Վանաձոր։

նկար

Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին եւ ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

նկար

Այնուհետեւ վարչապետն ուղեւորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։

նկար

Կառավարության ղեկավարը Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին եւ կատարել մոմավառություն։

նկար
նկար

--00—ԼՄ