Գիշերը Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել. համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

«Գիշերը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել»,- այս մասին 24News-ին ասաց Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանը։

«Կութ գյուղի ուղղությամբ չեն կրակել, կրակել են Կութի դիրքերի ուղղությամբ: Կրակոցները հնչել են երեկ՝ ժամը 21:00-ին, տևել մինչև գիշերվա ժամը 1-ը: Կրակոցները եղել են ինտենսիվ, կարճ դադարներով»,- տեղեկացրեց նա:

Գյուղապետի խոսքով՝ այժմ իրավիճակը հանգիստ է՝ կրակոցները դադարել են:

--00--ԿԿ