Այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Կութ գյուղի վրա․ բնակիչները փորձում են պատսպարվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ю

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:

--00--ԱՀ