Արցախի նախագահը 3 մասի է կիսվել․ իրեն ապահովագրելու քայլեր է անում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Արայիկ Հարությունյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններից առաջ, շատերի պես, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ է անում քայլեր, որպեսզի հնարավոր իշխանափոխությունից հետո իրեն ապահովագրի։ Պատմում են, որ նա 3 մասի է «կիսվել», ավելի ճիշտ՝ նրա շրջապատը երեք ճակատի է բաժանվել։

Մեկին ուղղորդել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին աջակցելու, մյուսին՝ Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին, երրորդ ճակատում էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության օգտին։ Այս թեւում հատկապես ակտիվ է ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը։

Քաշաթաղի նախկին ղեկավար Ռուսլան Խաչատրյանն էլ ընդդիմադիր թեւերից մեկի հետ կապն է համակարգում, թե որ մեկի՝ չհաջողվեց պարզել։ Իսկ թե ինչպես է դրսեւորվում ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը, ասացին՝ «տեղահանված արցախցիներին «խրախուսում» են, որ նրանք էլ իրենց բարեկամների ու ծանոթների մոտ ընդդիմության լոբբինգն անեն»։

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս