Աննա Հակոբյանը կիսվել է որդու մասին զվարճալի պատմությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

․

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին զվարճալի պատմությամբ:

«Աշոտը երեւի 3-4 տարեկան էր(թլոշ), Իջեւանում էինք, հայրիկի ընկերների հետ սեղանի շուրջ նստած էր ու զրույցի շրջանակներում իրեն հարցրեցին.

-Աշոտ, բա դո՞ւ որտեղացի ես:

Պատասխանեց.

-Իջեւանցի եմ, ուղղակի Ելեւանում եմ մանկապալտեզ գնում»,- գրել է Հակոբյանը:

--0--ԱՀ