ԱԳ նախարարից հետո կարող են հրաժարական տալ երկու փոխնախարար ու վեց դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Քաղաքական

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արտաքին քաղաքական գերատեսչությունում խմորումները շարունակվում են։ 24News-ի՝ դիվանագիտական կորպուսում ունեցած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում հրաժարական են պատրաստվում տալ նախարարի երկու տեղակալ և վեց դեսպան։

Ընդ որում, գործընթացը շարունակական է, հրաժարականներին կարող են այլ միացողներ նույնպես լինել։

Մեր աղբյուրները պնդում են, որ դիվանագետներն այս կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մտադրությանը՝ ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ձևավորելու որոշումը, որը չի անցել ԱԳ խողովակով և չի համաձայնեցվել դիվանագետների հետ։ 

Ավելին, մամուլում տեղեկություններ կան, որ հրաժարականներ են սպասվում նաև Զինված Ուժերի Գլխավոր շտաբում և ԱԱԾ-ում։

--0--ԿԿ