Արտագնա աշխատանքի փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կշարունակեն ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով խորհրդարանի ընդունած՝ պայմանագրայինների տարիքային շեմը միջինում 5 տարով բարձրացնելու նախագծին, որի հեղինակը իր ղեկավարած խմբակցությունն է։

«Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով մեր սահմանները:

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63»,-գրել է Մարուքյանը:

--00—ԼՄ