Մարզպետը քեֆ է անում, հետո ասում են՝ «ժողովո՛ւրդ, ոնց որ սխալ նստեցիք ավտոբուս». Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

գլորիա

ԱԺ-ի կողմից այսօր ընդունված նախագագծով սահմանադրական հանարաքվեն չի չեղարկվում: Հանրաքվեն չեղարկելու ճանապարհն այն էր, որ ԱԺ-ն ինքն իր որոշումը հետ կանչի: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սա կեղծ օրակարգ է, երբ օրական կորոնավիրուսից այսքան մահվան և վարակվելու դեպքեր կան: Իշխանությունը զբաղվել է հանրաքվեով, դրա համար ենք էս օրն ընկել: Հիմա բանը բանից անցել է, բայց մարդիկ չեն ընդունում սա: Երբ խոսքն արժեզրկվում է, ոչ ոք չի լսում»,-կարծում է Մարուքյանը:

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ հիմա պետք է հնարավորինս լուրջ քայլեր ձեռնարկվեն ոչ միայն վարչապետի մակարդակով:

«Օրինակ՝ ի՞նչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիա» կարի արտադրամասի ավտոբուսները շատանան: Ես գիտեմ, որ քեֆ են արել ու նկարները դրել իրենց սոցիալական էջերում: Մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են՝ «ժողովո՛ւրդ, ոնց որ սխալ նստեցիք ավտոբուս»», - ասել է Մարուքյանը և նկատել, որ երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը քեֆ է անում, իրենք էլ ավտոբուս են նստում: