Քոչարյանը դարձավ վարչապետ՝ ամեն ինչ վերջացած ա․ մի անգամ պրծել ենք, երկրորդը խեղդվելու ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Ռոբերտ Քոչարյանը դարձավ վարչապետ՝ ամեն ինչ վերջացած է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։

«Եթե նա հաղթեց ընտրություններում, գնալու ենք 20 տարի հետ ու նորից նույն ձևով գանք։ Մարդիկ նրան չեն ընտրի։ Երկու անգամ նույն գետը չեն մտնի։ Մեկ անգամ սխալմամբ կարող ես մտնել վարար գետի մեջ։ Եթե մի անգամ փրկվել ես, երկրորդ անգամ նույն վարար գետը չես մտնի, որովհետև խեղդվելու ես»,- ասել է նա։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին՝ գեներալն ասել է, որ առաջնահերթությունը պետք է լինի մեր բանակի սպառազինության հարցը։

«Մարտի մեկի» գործի ճակատագրի, 300․1 հոդվածի մասով կայացված դատական որոշումների, ընտրությունների, բանակի և այլ հարցերի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս