Իշխանության մեղքը ո՞րն է, քաղաքացին գնում է թշնամու սահման, մոլորվում է. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Հարցազրույցի առանցքում են Հայաստանի անվտանգության համակարգը, հարևանների հետ փոխհարաբերություններն ու ներքին անկայուն իրադրությունը։

Մելքոնյանի համոզմամբ, 90-ականների մեր հաջողությունները զրոյացվել են, պետք է նորից շենացնենք Հայաստանը, բայց այդ ճանապարհին լուրջ խոչընդոտներ է առաջացնում ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

Նրա կարծիքով, վերջիններս չեն սիրում այս ազգին և ամեն ինչ անում են իրավիճակը լարելու համար՝ ԱԺ-ում խրամատներ փորելով։

Ըստ գեներալի՝ չի կարելի ամեն ինչի մեջ իշխանությանը մեղադրել, օրինակ՝ երկու քաղաքացի, իմանալով, որ դա հակառակորդի սահմանն է, ինչո՞ւ են գնացել մոլորվել, հիմա այս դեպքում իշխանության մեղքը ո՞րն է։

Գագիկ Մելքոնյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, առաջնային դարձրեց այն կոնցեպտը, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, այսինքն՝ Թուրքիայի հետ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները, իսկ Սյունիքում միջանցքի հարց ընդհանրապես լինել չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր