Չի բացառվում՝ Քոչարյանը Սէֆիլյանին փող տված լինի, Ծռերը նրա և Սերժի հետ կարող է համախմբվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը քաղաքական փոփոխությունների հեռանկար չի տեսնում։ Ըստ գեներալի՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը պատվեր է կատարում՝ ներկա իշխանության դեմ համախմբվելու կոչ անելով և հեռացման պահանջ դնելով։

«Սէֆիլյանին կարող եմ ասել՝ հույս չունենաս, այս իշխանությունը կառավարման ղեկը ոչ մեկին չի հանձնելու։ Նախկիններից հազիվ պրծել է այս ժողովուրդը։ Ինչպե՞ ս կարող է ղեկը հանձնվել նրանց, հո՞ Փաշինյանով չի»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Մելքոնյանը՝ անդրադառնալով Սէֆիլյանի դիտարկմանը, որում նա նշել էր՝ «...կառավարությունը պատրաստվում է ճգնաժամի հետևանքին դիմակայելու համար ոչ թե համախմբել «ազգի առողջ ուժերին», այլ «ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և կգբ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին»։

Մելքոնյանը չի բացառել, որ Սեֆիլյանի շուրջ կարող են համախմբվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը, որոնք հիմա աշխուժացել են։

«Ինչու՞ չէ,  Քոչարյանը կարող է Սեֆիլյանին գումար տված լինի»,- ասել է գեներալը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։