Կարևոր է ընդունել որոշումներ, որոնք կվերացնեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղաշարժի խոչընդոտը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

Ռուդենկո

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման գործընթացի մասին:
Ռուդենկոն ասել է, որ տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տուժել է երկար ժամանակ, և դեռևս տառապում է փոխադարձ շրջափակումներից և նորմալ համագործակցություն հաստատելու անկարողությունից․

«Այսօր կան նշաններ, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները և տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն և զարգանան բոլոր ազիմուտներով՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցում»:

 Փոխարտգործնախարարը նշել է, որ ՌԴ-ում դրական են գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները:

«Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են փոխադրման բոլոր հնարավոր ուղիները: Սա շատ բարդ և կոմպլեքսային գործընթաց է, որում ներգրավված են երեք երկրի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևոր է ընդունել որոշումներ, որոնք թույլ կտան, միաժամանակ պահպանելով շահերի հավասարակշռությունը և աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը, վերացնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»,- ասել է Ռուդենկոն։

  --00—ՄՀ