Ո՞վ կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին․ թեկնածուն «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News 

Նառա

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում: ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը:

Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը: Չնայած Դոնթի բանաձեւով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը:

Մեր տեղեկություններով՝ քննարկում են Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ով տեւական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, նրա դեմ ստատուսներ գրում, ելույթներ ունենում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ