Ղազախստանի կառավարող «Նուր Օթան» կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

Ղազախստան

Ղազախստանի կառավարող «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցությունը հաղթել Է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին, հավաքելով ձայների 71,09 տոկոսը: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Պետրովը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձայների բաշխումը հետեւյալն Է. «Նուր Օթան» կուսակցություն - 5 միլիոն 148 հազար 74 ձայն կամ 71,09 տոկոսը»,- ասել Է Պետրովը: Նա նշել Է, որ քվեարկության արդյունքներով երեք կուսակցություններ՝ «Նուր Օթանը», «Աք ժոլը» («Լուսավոր ուղի») եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (ՂԺԿ), անցնում են խորհրդարան: «Այսպիսով, յոթտոկոսանոց արգելքը հաղթահարել են երեք քաղաքական կուսակցություններ՝ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը, «Նուր Օթան» կուսակցությունը, Ղազախստանի «Աք ժոլ» դեմոկրատական կուսակցությունը: Հիշյալ կուսակցությունները թուլատրված են մանդատների բաշխմանը»,- նշել Է Պետրովը: Քվեարկության արդունքներով ՂԺԿ-ն հավաքել Է ձայների 9,10 տոկոսը, «Աք ժոլը»՝ 10,95 տոկոսը: Ընտրություններին մասնակցած եւս երկու կուսակցություններ հավաքել են 7 տոկոսից պակաս ձայներ:

«Աուիլ» («Գյուղ») ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցության օգտին քվեարկել Է ընտրողների 5,29 տոկոսը, «Ադալ» («Ազնվություն») կուսակցության օգտին՝ 3,57տոկոսը: Հունվարի 10-ին Ղազախստանում կայացան Մաժիլիսի պատգամավորների ընտրություններ, որոնք ընտրվում են կուսակցական ցուցակներով: Մաժիլիսի կազմի մեջ են մտնում 107 պատգամավորներ, նրանցից 98-ը ընտրվում Է կուսակցական ցուցակներով ուղղակի գաղտնի քվեարկությամբ: Մնացած ինը խորհրդարանականներին, օրենքին համապատասխան, հունվարի 11-ին ընտրել Է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան, որն զբաղվում Է միջԷթնիկական հարաբերությունների ոլորտում ազգային քաղաքականության իրականացմամբ: Այժմ կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք Է ներկայացնեն տվյալներ իրենց միավորումներից պատգամավորական մանդատների բաշխման մասին։

  --00—ՄՀ