Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

կորոնավիրուս

Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 24.kz-ը:

Պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը: 

Տաբինովին ներարկել են COVAX-19 պատվաստանյութը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Ավստրալիայում և ներկա պահին անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը: 

--0--ԿԿ