Հայաստանն ու Ղազախստանը չեն բանակցում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1b7ff94e-3582-4447-8e58-b2edc1359c07

Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանն ու Ղազախստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է МИА «Казинформ»-ի թղթակիցը։

«Տեղեկությունները, որ Հայաստանն ու Ղազախստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ, կեղծ է»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։

Նա հերքել է նաև տեղեկությունը, թե Հայաստանը ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ կապված արցախյան հակամարտության հետ․ «Ոչ, այդպիսի բան չի եղել, ոչ Ղազախստանից է խնդրել, ոչ էլ ՀԱՊԿ շրջանակներում»,- պարզաբանել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանն ու Ղազախստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ։

 --00—ՅՄ