Կապանի կարևոր նշանակության դիրքերը հանձնվում են թշնամուն․ համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի անվտանգային առումով կարևոր դիրքերը կհանձնվեն թշնամուն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Հարցին, թե արդյոք չե՞ք դիմել Կառավարությանը՝ հասկանալու համար՝ ինչու են դիրքերը հանձնվում, նա պատասխանեց, որ ավելի քան 2 ամիս է Կառավարության հետ շփում չկա։

«Եռակողմ համաձայնագրում ես նման կետ, բառ, տող չեմ հանդիպել։ Զանգելանի շրջանի տարածքների մասին խոսք չկա, որ դրանք պետք է հանձնվեն հակառակորդին»,-ասաց Փարսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ