Մեր դիրքերում ենք, թշնամու տված ժամանակից հետո հետ չենք գնացել․ Կապան համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե երեկ հակառակորդը ժամանակ է տվել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի սահմանի հայ դիրքապահներին մինչեւ այսօր՝ առավոտյան ժամը 8։00-ը դիրքերից հետ գնալու համար։

«Ապատեղեկատվություն են նաև այն լուրերը, թե Ագարակի դիրքապահների ու ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է եղել»,-այս մասին 24News-ին հայտնեց Փարսյանը։
Անդրադառնալով հայտարարություններին, թե ադրբեջանական կողմը Դավիթ Բեկ գյուղի սահմանապահներին ժամանակ է տվել հետ գնալու համար, նա հաստատեց տեղեկությունն ու ասաց, որ հայկական կողմը թշնամու տված ժամանակից հետո չի նահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ