Թշնամին Սյունիքի բնակելի հատվածից 100 մ հեռավորության վրա է, Կապանից՝ 1 կմ․ Գևորգ Փարսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Սյունիքը կրել է անդառնալի կորուստներ ինչպես Արցախում, այնպես էլ պաշտպանությունում: Այս մասին այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած քննարկմանը նշել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Վերջինս նշեց. պատերազմի օրերին վարչապետի կոչին հետևելով՝ ինքնակազմակերպվել են և որևէ մեկից օգնություն չեն ստացել: Գեներալ Արտակ Դավթյանից ցուցում են ստացել՝ զբաղեցնել շահավետ դիրքեր: Սյունեցիները թեժ մարտերի մասնակից են դարձել, զոհեր տվել, բայց անգամ մի մետր չեն նահանջել՝ պահելով իրենց զբաղեցրած բնագծերը:

«Անսպասելիորեն դեկտեմբերի 17-ին առավոտյան ՊՆ-ից հրաման իջեցրեց՝ ձեր զբաղեցրած բնագծերը թողեք, անցեք ՀՀ սահմանների վրա: Դա մեզ՝ կապանցիներիս համար լուրջ խնդիրներ է առաջացրել: Այսօր թշնամին մեր բնակավայրերից, օրինակ՝ Սյունիքում բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է, Կապանում՝ 1 կմ»,- ասաց նա:

--0--ԿԿ