Սամվել Մովսիսյանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,- ասված է հրամանագրում:

--00--ԱՀ