Փաշինյանի ուսապարկը բռնողը նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Ղազար Ղազարյան

«2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչև վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության, նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:

Թե ինչ եղավ, որ վերջինս ազատվեց այդ մեծ «պատվից», այդպես էլ հայտնի չդարձավ, թեպետ տարատեսակ խոսակցություններ էին շրջում, սակայն այդ օրերին խոսում էին, որ Ղազար Ղազարյանն անգործ չի մնա:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Ղազար Ղազարյանն օրերս նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ:

Ի դեպ, Գուգարքի մաքսատան պետը, ով նույնպես օրեր առաջ է նշանակվել այդ պաշտոնին, ԴԱՀԿ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն է, ում մասին ասում էին, որ համակարգից հեռացել է նեղացած, քանի որ հույս ուներ Սերգեյ Մեղրյանի փոխարեն նշանակվել ԴԱՀԿ պետի պաշտոնում: Ազատման դիմում նա գրել էր 2020թ. մարտի 9-ին:

Սրանք, սակայն, Նիկոլ Փաշինյանի տարօրինակ որոշումների եզակի օրինակները չէին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա թիկնազորի նախկին պետ Գևորգ Մովսեսյանը մոտ օրերս կնշանակվի ատոմակայանի տնօրենի տեղակալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

--00—ՄՀ