Արամո Եգանյան, Մերսիկ Բաղդասարյան, Կարեն Ապրեսյան․ նրանք խոցել են թշնամական 2 ինքնաթիռ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

խոցում

Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ