Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ուկրաինա

 Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ խոցելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ukraine.segodnya-ն:

«Միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով փետրվարի 24-ին խոցվել է ագրեսորի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Միացյալ ուժերը արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին: Ռազմական ստորաբաժանումները իրենց դիրքերում են, հակառակորդը կորուստներ է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի զինված ուժերը նաև կոչ են արել հանգստություն պահպանել  և հավատալ ուկրաինական բանակի զինծառայողներին:

--00—ՄՀ