ԱՀ-ից թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

.

Արցախ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով:

«Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում:

Տեսանյութեր

Live

Լրահոս