«Ռեալն» ու «Բարսելոնան» 18 մլն եվրո կկորցնեն Չեմպիոնների գավաթի չեղարկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News   

Ռեալ Բարսելոնա
            

Իսպանական ֆուտբոլային ակումբներ «Ռեալն» ու «Բարսելոնան» շուրջ 18 մլն եվրո կկորցնեն Չեմպիոնների միջազգային գավաթի չեղարկման պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով չեղարկվել է Չեմպիոնների միջազգային գավաթի 2020 թ․ ընկերական առաջնությունը։

«Ռեալն» ու «Բարսելոնան» 2020 թ․ առաջնության ընթացքում պետք է խաղային Լաս Վեգասի նոր մարզադաշտում։