«Բարսելոնա»-ն հաղթեց «Ռեալ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

20230303_015103-750x375

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» ընդունել էր «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1։0 հաշվով։ 26-րդ րոպեին «Ռեալի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Էդեր Միլիտաոն։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 19-ին։

--00—ՅՄ