Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամսով․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դիմել է Կենտրոնական բանկի նախագահին վարկերի մարումը 3 ամսով հետաձգելու առաջարկով։ 

«Բազմաթիվ զանգեր ենք ստանում քաղաքացիներից, օրինակ՝ դպրոցներում «վինետկաներ» պատրաստող մի ֆոտոնկարիչ դիմել է ինձ։ Նա այդ գործի համար վարկ ունի վերցրած, փոքր բիզնես ունի։ Հիմա մարդն ասում է՝ քանի որ դպրոցները փակվել են, ինքը չի կարող լուսանկարել, բայց վարկի օրը մոտ է։ Նույնը՝ վարկով մեքենա վերցրած, տուրիստներ տեղափոխողները, փոքր հյուրատներ ու սննդի կետեր ունեցողները։ Ուզենք, թե չուզենք, մեր տնտեսությունը պետք է վերափոխումների ենթարկվի։

Ես չէի ուզի, որ որևէ մեկը մտներ բանկերի սև ցուցակի մեջ։ Ես գրություն եմ պատրաստել ԿԲ նախագահի անունով։ Նպատակս այն է, որ ԿԲ նախագահը, ԿԲ խորհրդի հետ միասին, քննարկեն այս հարցը և Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, վարկային կազմակերպություններին հորդորեն, որ առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցվեն՝ մինչև կյանքը հունի մեջ կընկնի, և տնտեսությունը կսկսի գործել»,-ասել է պատգամավորը և հիշեցրել, որ վրացական բանկերն արդեն իսկ որոշել են 3 ամսով հետաձգել վարկերի մարումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։