Տանը նստած մարդիկ պետությունից չոր փող պետք է ստանան, որ կարողանան ապրել․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն համոզմանն է, որ կորոնավիրուսը ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային տնտեսության համար մեծ աղետ է: 24News-ի հետ զրույցում նա, օրինակ բերելով Հայաստանի ուղևորափոխադրման ցուցանիշները, Մարուքյանը նշեց. «Եթե ուղևորափոխադրումներն աճել էին 20 տոկոսով, ապա այժմ այն մինուս 64 տոկոս է: Հյուրատներն ու հյուրանոցները դատարկ են, քիչ է հույսը, թե սփյուռքահայերը կկարողանան այս տարի Հայաստան այցելել»:

ԼՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց նաև, որ պետությունը պարտավոր է վճարել տանը նստած, չաշխատող քաղաքացուն: «Սև օրվա համար էնքա՜ն փող կա բյուջեում, դա հիմա՝ այս օրերին պետք է ծախսել»,- հավելեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։