Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

մարուք

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է։

«Ունենք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենք: Արտակարգ իրավիճակում կառավարությունը կարող է հայտարարել արտակարգ դրություն: Ակնհայտ է, որ համաճարակն արտակարգ իրավիճակ է, իսկ արտակարգ իրավիճակը հիմք է, որ հայտարարվի արտակարգ դրություն, խորհրդարանն էլ իրավունքի ուժով հավաքվի՝ քննարկելու հետագա միջոցառումները:

Սակայն մեր որոշ գործընկերներ մեկնաբանում են, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը միայն այն վտանգներն են, որոնք թվարկված են Քրեական օրենգրքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում: Բայց ուզում եմ ասել՝ հարգարժան գործընկերներ, կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել: Համաճարակն իրենից վտանգ է ներկայացնում և ակնհայտ է, որ այն սպառնում է ՀՀ սամանադրական կարգին», -  ասել է Մարուքյանը: