Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

դ

 

Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության մասին բոլոր լուրերը և այն, որ իրանական տեխնիկան օգտագործվում է տարածաշրջանում որոշ հակամարտություններում, չեն համապատասխանում իրականությանը: Իրանը մտադիր է շարունակել ամրապնդել պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ՝ միջազգային իրավունքի համաձայն», - ասել է դեսպանը: 

Իրանի դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

--00—ՍՊ