ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը նպաստում են Հայաստանում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը․ ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot_2

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցն ու Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանին:

Հանդիպման մեկնարկին Երանուհի Թումանյանցը բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների հասնելու հեռանկարները` դատաիրավական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեղմելու, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման հարցում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը, դատարանների աշխատանքների թափանցիկության և մատչելիությանն առնչվող հարցերի:

Քննարկման ավարտին կողմերն ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

--00—ՅՄ