Հուսով եմ՝ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհասնեն հաջողության Բեռլինում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

Պետք է հաճույքով ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը բավական լավ տեմպերով զարգանում են։ Այսօրվա այս այցի արդյունքում մենք նոր խթան կտանք մեր երկկողմ հարաբերություններին տնտեսության, մշակույթի, կրթության և անվտանգության ոլորտներում։ Այս մասին այսօր Հունաստանի վարչապետի հետ համատեղ ելույթում ասաց ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց, որ պաշտպանության ոլորտում Հունաստանի հետ համագործակցությունը նոր չէ, բավականին երկար տարիների պատմություն ունի։

«Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը»,- նշեց նա։

Փաշինյանը Հունաստանի վարչապետի հետ հանդիպմանը անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող Ադրբեջանի և ՀՀ-ի ԱԳՆ պատվիրակությունների հանդիպմանը։

«Պետք է հույս ունենաք, որ այդ հանդիպմանը հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ԼՀ