Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

ձյուն.

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00--ԼՀ