Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն, Ամբերդ տանող ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ 

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

--00—ԼՄ