Բաքուն Իսրայելից զենք է ստանում, ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնությունից զրկելը մեծ խնդիր չի ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Բաքվի առաջնահերթ խնդիրները լուծված են, Իսրայելից սպառազինություն են ստանում, ԱՄՆ-ի կողմից նրանց ռազմատեխնիկական աջակցությունից զրկելը Բաքվի համար մեծ խնդիրներ չի առաջացնում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Խիստ կոնֆլիկտածին տարածաշրջանում ենք գտնվում, Իսրայելում իրադարձությունների ավարտից հետո կամ այնտեղ հավասարակշիռ վիճակ ստեղծելուց հետո մեր հարևանությամբ նոր կոնֆլիկտներ կարող են առաջանալ, սա պետք է հաշվի առնել։ Տարածաշրջանում պայթյուն կարող է տեղի ունենալ, Թուրքիայում, Իրանում կան քրդական համայնքներ, հրահրված գործողություն կարող է տեղի ունենալ, փորձ է արվելու Իրանի ներքին իրավիճակը խախտել, որը կարող է շոշափել նաև մեր շահերը»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ