Ալիևը խախտում է, Մոսկվան տեր չի կանգնում, իսկ Երևանը խաղից դուրս է․ Արցախի նախկին ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Ալիևը խախտում է, Մոսկվան տեր չի կանգնում, իսկ Երևանը խաղից դուրս է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, խաղաղ՝ության հարցը կախված չէ Բաքվից, Երևանից ու Ստեփանակերտից, դա կարգավորվում է ուժային կենտրոնների կողմից ու հատկապես նրանց հակասությունների համատեքստում։

Մելիքյանի կարծիքով, եթե խաղաղության փաստաթուղթ կնքվի, ապա դա կարող է շատ կարճ կյանք ունենալ, քանի որ կան բազմաթիվ չլուծված հարցեր։ Ըստ նրա՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանալին փախստականների խնդիրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ