ՀԱՊԿ անդամ 2 երկիր ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ստացել․ ՀՀ դեպքում ՀԱՊԿ-ը սահմանափակում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

ՀՀ-ԱՄՆ

 

Իր վերջին հարցազրույցում ԱՄՆ դեսպան Թրեյսին հայտարարել է, «Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է Միացյալ Նահանգները և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որ մենք կարող ենք տրամադրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։

«Հատկանշական է, որ ՀԱՊԿ երկրների մասով ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ այսպիսի պատկեր կա․

Ղազախստանը 2019-ին ստացել է 13 միլիոն, իսկ 2018 և 2020թթ. համապատասխանաբար 3 և 2 միլիոն դոլար:

Տաջիկստանը 2018֊ին ստացել է 10 միլիոն, 2019 ին` 35 միլիոն, իսկ 2020֊ին՝ 2 միլիոն դոլար»,- գրել է կենտրոնը։

  --00—ՄՀ