ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել «Ազատության աջակցության ակտը», Ադրբեջանին ռազմական օգնություն տալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

Սարգսյան

ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը՝ սկսած 2001 թվականից:

Այլ հարց է, որ Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, սակայն մենք այդ ուղղությամբ, ինչպես և բոլոր այլ ուղղություններով չենք աշխատել»,- գրել է Սարգսյանը:

  --00—ՄՀ