Թուրքիան ցանկանում է մեկ տարով երկարաձգել իր զինվորականների ներկայությունը օկուպացված Ակնայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

դհ.

Օկուպացված Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորության մասին օրինագիծ է այս շաբաթ ներկայացվելու   Թուրքիայի մեջլիսին՝ քննարկման և ընդունման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մեջլիսի կողմից օրինագիծն ընդունելուց հետո այն կներկայացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ստորագրելու համար։

Օրինագին ընդունվելու պարագայում կստացվի, որ Թուրքիան «լեգիտիմ» իրավունք է ստանում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իր ԶՈՒ ներկայացուցիչների ներկայությունը պահպանելու համար։

Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել է  2021 թվականի հունվարին։

Պաշտոնական հաղորդագրությամբ մոնիտորինգի կենտրոնի նպատակ էր ձևակերպվել ու հռչակվել «ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը հետևելը»։

 

 --00—ԼՀ