Անվտանգային միջոցառումներ՝ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  28, 24News

Ս

«Հրապարակը» գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Կապան քաղաքում: Զբաղված են նրա այցի նախապատրաստմամբ, որը տեղի կունենա այսօր։

Փաշինյանը Սյունիք է մեկնում մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով: Չնայած ի սկզբանե ասում էին, որ նա մեկ օր կմնա մարզում, սակայն երեկ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նույն օրը վերադառնալու է։ Նախօրեին Կապան է ուղարկվել պարեկային ծառայության ավելի քան 50 ավտոմեքենա։»:

 

 --00—ԱՊ