Երկար կտևի․ ամերիկյան մամուլը Իսրայելի և «Համասի» միջև առճակատման հետագա զարգացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_2

«Սա կշարունակվի երկար, երկար ժամանակ»: Ամերիկյան մամուլը քննարկում է «Համասի» զինյալների դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր սցենարները, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

«Համասը» կհասկանա, որ հարձակվելով մեզ վրա՝ թույլ է տվել պատմական մեեծ սխալ։ Մենք այնպիսի գին ենք սահմանելու, որ նրանք և Իսրայելի մյուս թշնամիները կհիշեն տասնամյակներ շարունակ»,- ամերիկյան տարբեր աղբյուրներ մեջբերում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը վերջին իրադարձություններին։

Իսրայելը կշարունակի ուժով պատասխանել և, հնարավոր է, կանցնի ցամաքային ներխուժմանը Գազա, քանի որ «Համասը» նրան այլընտրանք չի թողել, գրում է The New York Times-ը: Հիմնական հարցերից մեկը, որը կորոշի, թե ինչպես կզարգանա ճգնաժամը, այն է, թե արդյոք լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը զերծ կմնա ներգրավումից, թե կակտիվացնի իր զինյալներին՝ Իսրայելի վրա հարձակվելու համար:

Եթե «Հեզբոլլահը» անմիջականորեն ներգրավվի մարտերում, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլինի տարածաշրջանում վերջին տարիների ամենաինտենսիվ գործողություններից մեկը, ասում է հեղինակ Ռոնեն Բերգմանը:

«Համասի» ղեկավարության հեռացումը օրերի կամ շաբաթների խնդիր չէ, CNBC-ին տված հարցազրույցում ասել է Eurasia Group քաղաքական խորհրդատվական ընկերության նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը։

«Դա ամիսներ են, գուցե նույնիսկ տարիներ: Սա երկար, երկար կշարունակվի։ Իսրայելցիները մտադիր են կռվել, իսկ դա նշանակում է ոչ միայն օդային հարվածներ, այլ նաև ցամաքային գործողություն՝ տուն առ տուն Գազայում՝ մեծ թվով զոհերով, ինչի համար «Համասը», իհարկե, ցանկանում է պատասխանատվությունը բարդել Իսրայելի վրա»:

Գազա ցամաքային զորքեր ուղարկելը «Համասի» բազաները ոչնչացնելու կամ խմբավորման զինյալներին սպանելու համար անխուսափելիորեն կհանգեցնի պաղեստինյան բնակչության շրջանում զգալի զոհերի, զգուշացնում է ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում:

«Իսրայելի կողմից հավանաբար լուրջ կորուստներ կլինեն։ Առաջիկա ռազմական գործողության դժվարությունները դժվար թե կարելի է գերագնահատել։ Ինչպես ցույց են տալիս ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի գործողությունները Իրաքում և Աֆղանստանում, գործողությունները պետք է մանրակրկիտ վերլուծվեն պլանավորման փուլում, որպեսզի համոզվենք, որ դրանք նոր թշնամիներ չեն ստեղծում պատերազմի վարման ձևի պատճառով», - ասում է Պետրեուսը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ