«Համաս»-ի և Իսրայելի միջև ռազմական բախման աշխարհագրության ընդլայնվելու հավանականությունը մեծանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Gor-Gevorgyan-2

Արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ ««Համաս»-ի և Իսրայելի միջև ռազմական բախման աշխարհագրության ընդլայնվելու հավանականությունը մեծանում է:

Ըստ շրջանառվող տեղեկատվության Իսրայելը շարունակում է ծանր ռազմատեխնիկա կենտրոնացնել Լիբանանի հարավային սահմաններին՝ լիբանանյան «Հիզբալլահ»-ի հավանական հարձակումը զսպելու համար: Հարկ է նշել, որ Իսրյայելը քաջ գիտակցում է, որ ի տարբերություն «Համաս»-ի՝«Հիզբալլահը» ավելի լավ է զինված և պատրաստված, և հավանական ռազմական բախման դեպքում իսրայելական կողմը կարող է հայտնվել իրապես բարդ վիճակում:

Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական բախման հավանականությունը մեծանում :

Ընթացող զարգացումները աշխարհաքաղաքական առումով պայմանավորում են նաև Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության ձևավորվող գործընթացը:

Թուրք-իսրայելա-ադրբեջանական գործոնը Հարավային Կովկասում հետզհետե էլ ավելի է վիճարկում Իրան-ՌԴ ազդեցության իրական ծավալները և հնարավորոթյունները:

Փոխվում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դիմագիծը: Այս ձևաչափում Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառնալիքները՝ մասնավորապես թուրք-ադրբեջանական սողացող ծավալապաշտությունը, դառնում են էլ ավելի օրհասական:

Այս իրողություններում Ադրբեջանը փորձելու առավելագույնս պոկել Հայաստանից՝ արժեզրկելու և մասնատելու համար մեր պետականությունը:

Հ.գ. արտաքին քաղաքական կեղծ օրակարգերը մաշեցնում են հայկական խարխլված պետականությունը: Մենք պետք է ունենանք միայն ու միայն դիրքորոշում, և ոչ կողմնորոշում. դիրքորոշման կենտրոնում ազգային պետական շահը:

Այլ բան չկա, սա է թողել մեզ պատմական ճշմարտությունը»:

--00—ՅՄ